Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բայդենը նախագահությունը ստանձնելուց հետո մտադիր է չեղարկել Թրամփի մի շարք հրամանագրեր

Բայդենը նախագահությունը ստանձնելուց հետո մտադիր է չեղարկել Թրամփի մի շարք հրամանագրեր
08.11.2020 | 18:46

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հունվարի 20-ին` պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո նախատեսում է մի շարք հրամանագրեր ստորագրել: Բայդենը պատրաստվում է չեղարկել Դոնալդ Թրամփի մի շարք նախաձեռնություններ՝ տեղեկացնում է The Washingtwn Post-ը:

Դեմոկրատ նախագահը մտադիր է կրկին միանալ Փարիզի կլիմայի պայմանագրին և չեղյալ հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը: Նա կարող է նաև չեղյալ հայտարարել մուսուլմանական երկրների քաղաքացիների համար ճանապարհորդության արգելքն ու վերականգնել ծրագիրը, որը թույլ է տալիս անօրինական կերպով բերված երեխաներին մնալ երկրում:

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ